Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

«Առավոտ». ՀԱԿ-ի հայտարարության մեջ «զավեշտական բան կա»

Տեղադրվել է4:13 PM

«Սարդարապատ» շարժման հիմնադիրներ եւ ՀԱԿ-ին մաս կազմող «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանն «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով մարտի 1-ին ՀԱԿ-ի հրապարակած հայտարարությանն ու իշխանություններին առաջադրած պահանջների ընդունելի կամ ռեալ լինելու հանգամանքին` ասել է, թե այդ պահանջների մեջ զավեշտական կետեր կան: Նա որպես օրինակ մատնանշել է այսինչ կամ այնինչ չինովնիկի հրաժարականի պահանջ պարունակող կետը.
«Այստեղ զավեշտական բան եմ նկատում այն իմաստով, որ մենք արդեն օրեր, շաբաթներ առաջ տեղյակ ենք լինում, որ Սերժ Սարգսյանը տարբեր պատճառներով ուզում է ձերբազատվել այս կամ այն չինովնիկից, եւ հանկարծ էդ մարդկանց անունը մենք լսում ենք Տեր-Պետրոսյանի շուրթերից, որը եւս պահանջում է ձերբազատվել դրանցից»: Անդրադառնալով հանրահավաքի ընթացքում ներկայացված պահանջների բովանդակությանը` Սեֆիլյանը փաստել է. «Առհասարակ մենք այդ մարտավարությանը դեմ ենք այն իմաստով, որ մեզ համար հստակ է. Մինչեւ այդ ռեժիմը չտապալվի` որեւէ իմաստ չունի ո’չ ընտրությունների մասին խոսել, ո’չ էլ այս կամ այն բարեփոխումների մասին մտածել»:

Share |

Գովազդ