Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:
Ոստիկանապետը փախել է ԱՄՆ
Տեղադրվել է3:54 PM
Մեքսիկուհի Մարիսոլ Վայես Գարսիան, ով 20 տարեկան հասակում գլխավորել է Պրախեդիս-Գերրերո քաղաքի ոստիկանությունը, թողել է իր պաշտոնը և փախել ԱՄՆ: Այս մասին տեղեկացնում է lenta.ru կայքը:
Վայեսի ընկերների խոսքով, ոստիկանապետը հեռացել է աշխատանքից մարտի 1-ին: Դրա պատճառը տեղական հանցագործ խմբերից մեկի կողմից անընդհատ հնչող սպառնալիքներն են եղել: Ասում են, որ հանցագործ խմբավորումը փորձել է «առնել» ոստիկանապետուհուն, սակայն նա չի համաձայնվել, որին հաջորդել են սպառնալիքները:
Դրանից հետո երիտասարդ ոստիկանապետուհին վերցրել է իր երեխային և երկու բարեկամների հետ փախել ԱՄՆ:
20 ամյա Մարիսոլ Վայեսը, ով տեղական համալսարանի քրեագիտության ֆակուլտետի ուսանողուհի էր, քաղաքի ոստիկանապետ է նշանակվել 2010 թ հոկտեմբերին: Ինչպես նշվում է, այդ պաշտոնը նրան է վստահվել, երբ շատ ոստիկաններ պարզապես հրաժարվել են զբաղեցնել այն անվտանգության պատճառով:
Պրախեդիս-Գերրերոն գտնվում է Ռիո Գրանդե գետի ափին, ԱՄՆ հետ սահմանին: Քաղաքից 65 կմ հեռավորության վրա է գտնվում Սյուդադ-Խուարես քաղաքը, որը համարվում է Մեքսիակայի ամենավտանգավոր քաղաքը և ամենահանցագործներից մեկը ողջ աշխարհում: