Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Պենտագոնի ղեկավար. Կոալիցիան շուտով կդադարեցնի ակտիվ գործողությունները Լիբիայում

Տեղադրվել է5:12 PM

Կոալիցիոն ուժերը շուտով կդադարեցնեն ռազմական գործողությունների ակտիվ փուլը Լիբիայում։ Այս մասին, ինչպես հայտնում է «Ռիա նովոստին», ասել է Պետնագոնի ղեկավար Ռոբերտ Գեյթսը իր ռուս պաշտոնակից Անատոլի Սերդյուկովի հետ հանդիպումից հետո։

«Այժմ Լիբիայում ընթացող ռազմական գործողությունները կտրուկ կկրճատվեն մի քանի օրից»,- ասել է Գեյթսը։
Պենտագոնի ղեկավարը նաև հայտարարել է, որ Լիբիայի ապագան ամբողջովին կախված է հենց լիբիացի ժողովրդից. «Լիբիայի ապագան հենց լիբիացի ժողովրդի գործն է, նա պետք է որոշի»։ Գեյթսը նշել է, որ կոալիցիայի զորքերը կանեն հնարավորը՝ խաղաղ բնակչության շրջանում զոհերից խուսափելու համար։ Նրա պնդմամբ՝ այն բոլոր թիրախները, որոնց հարվածներ են հասցվում, խաղաղ քաղաքացիներից հեռու են։

ՌԴ պաշտպանության նախարարն իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ն գիտե Ռուսաստանի դիրքորոշումը, ըստ որի՝ Լիբիայի խաղաղ բնակչության սպանությունն անթույլատրելի է»։

«Ցավոք, վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ Լիբիայում սկսվել են իրական մարտական գործողություններ, որոնց հետևանքով վնասվել են քաղաքացիական օբյեկտներ, զոհվել խաղաղ բնակիչներ։ Դա թույլ տալ չի կարելի։ Մեր դիրքորոշման մասին հայտնել ենք ամերիկացի գործընկերներին»,- ասել է Սերդյուկովը։

Share |

Գովազդ