Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Ճապոնիայի բանկի պահոցից 500 հազար դոլլար են գողացել

Տեղադրվել է9:22 PM

Ճապոնիայի Միյագի պրեֆեկտուրայի Կեսեննումա քաղաքում գտնվող «Սինկին» բանկի բաժանմունքներից մեկի պահոցից գաղտնարանից, որի պատերը վնասվել էին հզոր երկրաշարժի ցնցումներից, անհայտ անձինք 40 մլն իեն (շուրջ 493 մլն դոլար) են գողացել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով NHK հեռուստաալիքը։
Բանկի մասնաճյուղը 600 մետր է հեռու ափամերձ գծից։ Շինության ապակիները ամբողջովին փշրվել են ալիքի հարվածից, պատերը նույնպես վնասվել են։
Բանկի պատասխանատուները արդեն հայտնել են գողության մասին։ Մասնագետների ուսումնասիրություններից պարզվել է, որ բանկի էլեկտրոնային փականը վնասվել է ցունամիի առաջացրած ալիքից, իսկ դրամններ, անհետ կորել են։
Այս պահին հետաքննությունը շարունակվում է։

Share |

Գովազդ