Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Ադրբեջանցի գնդապետը ածելիով կտրել է սեփական կոկորդը

Տեղադրվել է7:20 PM

Բազմաթիվ սպանություններով հայտնի «մահվան կորպուս» կոչմանն արժանացած Ադրբեջանի պաշտպանության նախարարության Շամխորի կորպուսում նոր ինքնասպանության փորձ է տեղի է ունեցել: Կորպուսի բարձրաստիճան պաշտոնյա գնդապետ-լեյտենանտ Ազեր Հուսեյնովը ածելիով կտրել է սեփական կոկորդը: Նրան տեղափոխել են Գյանջայի հոսպիտալ: Բժիշկների կարծիքով, շատ արյուն կորցնելու պատճառով նրա կյանքը խիստ վտանգված է: Այս մասին հայտնում է «Ենի Մուսավաթ» թերթը:
Նշենք, որ Շամխորի կորպուսում 7 զինվորների սպանվելուց հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով զինվորական կոչումը մեկ աստիճանով իջեցվել և անմիջապես աշխատանքից հեռացվել է պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի մերձավորը համարվող կորպուսի հրամանատար գեներալ-լեյտենանտ Չինգիզ Շաֆիևը:
Զինվորների սպանությունից հետո զինվորական դատախազությունը քրեական գործ է սկսել, զորամիավորումում բազմաթիվ անօրինականություններ, կոռուպցիայի և կաշառակերության դեպքեր են հայտնաբերվել:
Ենթադրվում է, որ Չ.Շաֆիևի կադրը համարվող աձնակազմի հաշվառման` զինվորների և սպաների տեղավորման և տեղափոխումների գծով պատասխանատու գնդապետ-լեյտենանտը, ով շատ բան գիտեր կորպուսում կատարված ապօրինությունների մասին, ինքնասպանության է դիմել` հետաքննությունից խուսափելու համար:
Թերթին չի հաջողվել կատարվածի մասին որևէ տեղեկություն ստանալ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից:

Share |

Գովազդ