Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Սիրիայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը

Տեղադրվել է8:12 PM


Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադը մարտի 29-ին ընդունել է Մուհամեդ Նաջի ալ- Աթարիի գլխավորած կառավարության հրաժարականը, հայտնում է Reuters գործակալությունը։
Իշխանություններն այսպիսի որոշում կայացրել են երկրում ժողովրդական հուզումներից հետո։ Բարձրաստիճան աղբյուրի տվյալներով, նախարարների նոր կաբինետը կձեւավորվի մոտակա օրերին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Նախօրեին Սիրիայի փոխնախագահ Ֆարուկ Շարան հայտարարել էր, որ նախագահ Բաշար Ասադը մոտ օրերս կհայտարարի «կարեւոր որոշումների» մասին։
Նախարարների կաբինետի նոր ղեկավարի թեկնածուն համարվում է Աբդալլա Դարդարին՝ Սիրիայի առաջնորդի համախոհ, տնտեսական հարցերով փոխնախագահ Աբդալլա Դարդարին։

Share |

Գովազդ