Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Լիբիայի ընդդիմությունը մերժեց Քադաֆիի` զինադադարի առաջարկը

Տեղադրվել է7:35 PM

Լիբիայի ընդդիմության ներկայացուցիչ խալիֆա Խեֆթերը նշել է, որ երկրի ընդդիմությունը չի պատրաստվում ձեռք մեկնել Մուամար Քադաֆիի ռեժիմին և համաձայնել նրան առաջարկած զինադադարին: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:

Հիշեցնենք, որ քիչ առաջ Մուամար Քադաֆիի արտաքին գերատեսչության ղեկավար Մուսա Քուսան հայտարարել էր, որ Լիբիան դադարեցնում է բոլոր ռազմական գործողությունները:

«Սա նշանակություն չունի մեզ համար, Քադաֆին ստում է»,- ասել է ընդդիմադիր գործիչը` ավելացնելով, որ ջամահիրիայի առաջնորդը երբեք ճիշտ չի ասում: «Ամբողջ աշխարհը գիտի, որ Քադաֆին սուտասան է: Նա, իր ողջ ընտանիքը և շրջապատը միշտ ստում են»,- նշել է Խեֆթերը:

Ընդդիմության դիրքերը վերջին մի քանի օրերին բավականին թուլացել էին, և շատերը նշում էին, որ Քադաֆիի ռեժիմը շուտով կվերականգնի իր դիրքերը: Հիմա ընդդիմությունը լրացուցիչ աջակցություն է ստանում միջազգային հանրությունից, քանի որ ՄԱԿ-ը ընդունել է բանաձև, որով փակվում է Լիբիայի օդային տարածքը, ինչը Քադաֆիի զինված ուժերին թույլ չի տա ռմբակոծելու ընդդիմության վերահսկողության տակ գտնվող տարածքները:

Share |

Գովազդ