Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:
Ս. Քոնորի մասնակցությամբ համերգի կազմակերպչի դեմ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
Տեղադրվել է6:48 PM
Աշխարհահռչակ փոփ երգչուհի Սառա Քոնորի մասնակցությամբ համերգի կազմակերպիչ «VH Music» պրոդյուսերական ընկերության տնօրեն Վահե Հարությունյանի դեմ ոստիկանության կենտրոնականի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը, ոստիկանության կենտրոնականի բաժին «VH Music»-ի տնօրենի դեմ ավելի քան 30 քաղաքացիների դիմում- բողոքներ են ստացվել: Նրանք պահանջում են իրենց վերադարձնել չկայացած համերգի տոմսերի գումարները:
Նշենք, որ «VH Music»-ի կողմից կազմակերպված, Սառա Քոնորի մասնակցությամբ համերգը 3 անգամ հետաձգվել էր: Սկզբում այն նախատեսված էր փետրվարի 14-ին, այնուհետեւ` փետրվարի 19-ին, իսկ վերջում` մարտի 8-ին: Հետո պարզվել էր, որ համերգն ընդհանրապես չի կայանալու: Համերգին պետք է մասնակցեին նաեւ երգիչներ Արա Մարտիրոսյանը, Սիրուշոն եւ «Օզոն» խմբի անդամ Արսենին: