Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:
Սամսոն Խաչատրյանին ձերբակալել են
Տեղադրվել է6:45 PM
Այսօր կորոշվի Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստ Սամսոն Խաչատրյանի նկատմամբ կկիրառվի՞ երկամսյա կալանք, թե ոչ:
«Քննիչը դիմել է դատարան, սակայն ժամի մասին դեռ ոչինչ հայտնի չէ, երեւի կես ժամից կլինի»,- այդ մասին հայտնեց նրա պաշտպան Արա Զաքարյանը:
Այժմ աշխարհի գավաթակիր, Եվրոպայի կրկնակի եւ ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Սամսոն Խաչատրյանը փորձագիտական կենտրոնում է, սակայն հրաժարվել է դատաբժշկական փորձաքննությունից:
Այժմ աշխարհի գավաթակիր, Եվրոպայի կրկնակի եւ ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Սամսոն Խաչատրյանը փորձագիտական կենտրոնում է, սակայն հրաժարվել է դատաբժշկական փորձաքննությունից:
Նա կասկածվում է Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը:
Հիշեցնենք, մարտի 13-ին «Դինամո» մարզադաշտի մոտից բերման էին ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին:
Այժմ Հայ Ազգային կոնգրեսի ակտիվիստը ձերբակալվածների ժամանակավոր պահման մեկուսարանում է: