Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Ֆրանսիայի նախագահը հավատարմագրել է Լիբիայում իր նոր դեսպանին

Տեղադրվել է10:10 PM

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հավատարմագրել է Լիբիայում իր նոր դեսպանին, հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիան առաջին երկիրն էր, որը Լիբիայի ընդդիմությանը` Ազգային խորհրդին ճանաչեց որպես այդ երկրի միակ լեգիտիմ իշխանություն: Փարիզը մտադիր է իր դեսպանին ուղարկել Բենգազի, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Ելիսեյան պալատի հայտարարությունից հետո, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեն կոչ է արել Եվրամիության մյուս երկրներին երկխոսություն սկսել Լիբիայի նոր իշխանությունների հետ:
Հիշեցնենք, որ զանգվածային բողոքի գործողությունները Լիբիայում սկիզբ են առել մեկ ամիս առաջ: Ցուցարարները պահանջում էին 42 տարի երկիրը ղեկավարած Քադաֆիի հրաժարականը: Վերջինս ցուցարարների դեմ հանեց բանակը, որից հետո երկիրը մտավ քաղաքացիական պատերազմի փուլ:

Share |

Գովազդ