Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Արմավիրի քաղաքապետին ինֆարկտով տեղափոխել են հիվանդանոց. «ՉԻ»

Տեղադրվել է11:32 AM

«Չորրորդ Ինքնիշխանությունը» գրում է.

Երեկ Արմավիրի վերընտրված քաղաքապետ ՀՀԿ-ական Ռուբեն Խլղաթյանը ինֆարկտով տեղափոխվել է հիվանդանոց։ Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Արմավիրի ընտրություններում օրինախախտումների դեպքերով ՀՀ գլխավոր դատախազության ցուցումով հարուցվել են քրեական գործեր։ Ի դեպ՝ հարուցված քրեական գործերի նախաքննության օբյեկտիվության, բազմակողմանիության և լրիվության ապահովման նպատակով, ՀՀ Արմավիրի մարզի դատախազի կողմից հանձնարարվել էր նախաքննական մարմնին ստուգման առարկա դարձնել նաև վերոնշյալ դեպքերի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները և հաղորդումները։

Share |

Գովազդ