Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Թուրքիայում հիվանդ զինվորների վրա փորձարկումներ են անցկացրել

Տեղադրվել է8:53 PM

Թուրքիայում նյարդային հիվանդություններով տառապող զինվորների վրա բժշկական փորձարկումներ են անցկացվել, ինչը սկանդալի առիթ է դարձել այդ երկրում: Ինչպես հաղորդում է թուրքական «KanalTurk» հեռուստաալիքը, ծառայության ընթացքում առողջական խնդիրների հանդիպած եւ բուժման նպատակով «Գյուլհանե» ռազմաբժշկական ակադեմիայի հիվանդանոց տեղափոխված բազմաթիվ հիվանդ զինվորներ առանց որեւէ թույլտվության բժշկական անմարդկային փորձարկումների են ենթարկվել: Փորձարկումների վերաբերյալ տեսագրությունները հիվանդանոցում արվել են 2008 թ-ին: Հայտնի է դարձել, որ 20 ժամկետային զինծառայողների վրա իրականացված փորձարկումների մասին, որպես գիտական աշխատանքի արդյունք, ներկայացվել է նյարդաբանության միջազգային կոնգրեսներից մեկում:

Share |

Գովազդ