Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:
Ռուբեն Հայրապետյանն այցելել է Արմավիր
Տեղադրվել է12:28 PM
Կիրակի Արմավիրում քաղաքապետի ընտրություններ են: Երեկ Արմավիր քաղաքի հրապարակը լիքն է եղել թանկարժեք «ջիպ»-երով: Քաղաքի հրապարակում է տեղակայված գործող քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի նախընտրական շտաբը:
Իսկ «ջիպ»-երի առատությունը բացատրել են նրանով, որ նրան հովանավորող ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանն այցելել է Արմավիր՝ Խլղաթյանի հաղթանակն ապահովելու համար: Առաջադրված երեք անկուսակցականների դեմ պայքարում ՀՀԿ-ական Խլղաթյանը հասցրել է ընտրություններին «5 պակաս» ասֆալտապատել քաղաքի մի քանի փողոցներ: