Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:
Ամերիկյան F-15 Eagle կործանիչը Լիբիայում վթարի է ենթարկվել
Տեղադրվել է5:01 PM
Ինչպես հայտնում է BBC-ն, նախնական տվյալների համաձայն՝ վթարի պատճառը տեխնիկական է եղել։
Ինքնաթիռի առանձին մասերն արդեն հայտնաբերվել են։ Լրատվական գործակալությունները չեն հստակեցնում, թե ինքնաթիռը որտեղ է ընկել՝ կառավարական, թե ընդդիմադիր ուժերի զբաղեցրած տարածքում։
Գոյություն ունեցող տվյալների համաձայն՝ երկու օդաչուներն էլ փրկվել են ու գտնվում են ապահով վիճակում։
ՆԱՏՕ–ի անդամ երկրների ռազմաօդային ուժերի ինքնաթիռները մասնակցում են Լիբիայում ընթացող ռազմական գործողությանը՝ կատարելով ՄԱԿ–ի բանաձևը։
Ամերիկյան F-15 Eagle ինքնաթիռը լիբիական պատերազմի ընթացքում կոալիցիայի առաջին կորուստն է։