Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Ռուսաստանի համար ամենամեծ ռիսկը Արկտիկայի սառույցների հալչելն է. Գիտնական-օվկիանոսագետ

Տեղադրվել է5:00 PM


Ճապոնիայում տեղի ունեցած բնական աղետի նման աղետները աշխարհում տեղի են ունենում տարեկան մեկ անգամ պարբերականությամբ: Gazeta.ru կայքում հրապարակված հոդվածում այսպիսի կարծիք է հայտնել Մոսկվայի պետական համալսարանի գիտաշխատող Պիտեր Կոլտերմանը, որը նույն համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի բնական ռիսկերի ամբիոնի վարիչն է և մի շարք խոշոր գրանտների դափնեկիր:
Աշխարհի ուշադրությանը, բնականաբար, արժանանում են այն աղետները, որոնք տեղի են ունենում խիտ բնակեցված տարածքներում և հանգեցնում մարդկային և նյութական մեծ կորուստների: Իսկ եթե այդ աղետները տեղի են ունենում չբնակեցված կամ քիչ բնակեցված վայրերում, վրիպում են մարդկության ուշադրությունից:
Գիտնականի կարծիքով՝ երկրաշարժերին լավագույնս պատրաստվել էր Չիլին: 1960թ. այստեղ տեղի ունեցած երկրաշարժը 10 հազ. կյանք էր խլել, մինչդեռ նույն ուժգնությամբ երկրաշարժը 2010թ. խլեց ընդամենը 577 մարդու կյանք: 1960-ից հետո Չիլիի իշխանությունները լավագույնս գիտակցեցին սեյսմիկ վտանգի լրջությունը և իրական քայլեր արեցին դրա հնարավոր հետևանքները վերացնելու ուղղությամբ:
Այդ իսկ պատճառով, ըստ Կոլտերմանի, շատ ավելի կարևոր են ոչ թե երկրաշարժերի կարճաժամկետ կանխատեսումները, այլ քաղաքաշինության մեջ դրանց վտանգները հաշվի առնելը:
«Ցունամին առանձին հարց է: Ճապոնիան միշտ պատրաստվել է դրան, դա ամենահավանական ռիսկերից մեկն է մերձափնյա տարածքների համար: Ճապոնացիները գնահատում էին հնարավոր ռիսկերը և այն, թե ինչպես են գործելու դրանց ի հայտ գալու դեպքում»- նշում է գիտնականը և հավելում, որ ինչպես ցույց տվեց պրակտիկան, այդ գնահատականները չարդարացան: Այդ իսկ պատճառով, ըստ նրա, անհրաժեշտ է, որ ռիսկերի գնահատման գործում ներգրավվեն ավելի շատ կողմեր, քանի որ, օրինակ, հսկայական բետոնե պատերն ի վիճակի չէին ցունամիի դեմն առնել:
Ըստ Կոլտերմանի՝ գիտնականները պետք է ներկայացնեն հնարավոր ռիսկերը, իսկ քաղաքական այրերը՝ որոշեն՝ ինչպես կանխել այդ ռիսկերը:
Գիտնականի կարծիքով՝ Ռուսաստանի համար ամենամեծ ռիսկը ոչ թե երկրաշարժերն ու ցունամիներն են, այլ գլոբալ տաքացման հետևանքով Արկտիկայի սառույցների հալչելը: Դրա արդյունքում հսկայական տարածքներ կարող են անցնել ջրի տակ:

Share |

Գովազդ