Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Modern Talking-ի մենակատարը դատի է տվել ռուս գործարարին

Տեղադրվել է1:53 PM

Հայտնի երգիչ, Modern Talking խմբի նախկին մենակատար Թոմաս Անդերսը դիմել է Մոսկվայի ոստիկանությանը` հայտնելով իր հեղինակային իրավունքների խախտման ամսին եւ խնդրելով քրգործ հարուցել գործարար Սերգեյ Պոլոնսկու նկատմամբ:
Երգչի փաստաբան Սերգեյ Ժորինը նշել է, որ դիմումի համար հիմք է ծառայել այն փաստը, որ Անդերսի վերջին տեսահոլովակը առանց իր համաձայնության զետեղել են «Mirax Group»-ի եւ «Ֆեդերացիա» աշտարակի  կայքերում:
«Ռուսաստանում Անդերսը կազմակերպություն ունի, որին պատկանում է տվյալ հոլովակի իրավունքները: Սակայն նրա հետ չհամաձայնեցնելով` Պոլոնսկին հոլովակը զետեղել է իր կայքերում, կտրտել այն եւ ցինիկ մեկնաբանություններ գրել»,- նշել է ժորինը:
Հոլովակի նկարահանումները տեղի են ունեցել «ֆեդերացիայի» տարածքում, սակայն հոլովակի փոխանցման մասին համաձայնություն չի եղել: Երգիչը դիմել է Պոլոնսկուն` հոլովակը կայքերից հանելու խնդրանքով, սակայն վերջինս չի արձագանքել:
Անդեսը մտադիր է նաեւ քաղաքացիական հայց ներկայացնել` բարոյական վնասի փոխհատուցում պահանջելով:

Share |

Գովազդ