Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:
Դեղորայքային թունավորմամբ հիվանդանոց է տեղափոխվել 2 մարդ
Տեղադրվել է1:47 PM
Դեղորայքային թունավորումով մարտի 14-ին Երեւան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի Հայկանիստ գյուղի բնակչուհի, 30-ամյա Կիմա Աղաբեկյանը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Կ.Աղաբեկյանի առողջական վիճակը բավարար է:
Նույն օրը՝ժամը 22.20-ին, տեղեկատվություն է ստացվել, որ դեղորայքային թունավորումով նույն հիվանդանոց է տեղափոխվել Երեւան քաղաքի Մամիկոնյանց փողոցի 62-րդ շենքի թիվ 16 բնակարանի բնակչուհի, 18-ամյա Դիանա Մարտիրոսյանը:
Դ.Մարտիրոսյանի առողջական վիճակը միջին ծանրության է: