Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

69-ի վարորդը պահանջել է վճարել 200 դրամ

Տեղադրվել է11:26 AM

Նորքի 9-րդ զանգվածից Շրջանային երթուղիով 69 համարի երթուղային տաքսու վարորդը երեկ երեկոյան ժամը 22:40 , առանց մեկնաբանությունների ողևորներից գանձել է անձի համար 200 դրամ:
Երբ հաճախորդներից մեկը անտեղյակ լինելով վճարել է 100 դրամ ուղեվարձ, վարորդը կատաղել է ու սկսել վիճաբանություն, որը շարունակվել է երթուղայինից դուրս:
Հարցին, թե ո՞ր օրենքով են պահանջում կրկնակի վճարել, վարորդը պատասխանեց «Մեր օրենքով, չեք ուզում մի նստեք»:
Այս միջադեպին, որևէ մեկնաբանություն չտվեց նրանց դիսպեչերը, ով սակայն տեղյակ էր, որ երեկոյան ժամերին վարորդները ուղևորներին ստիպում են վճարել կրկնակի:
Ի դեպ, նշենք, որ 69 համարի երթուղայինը մշտապես խաղտում է օրենքը,որպես վերջանակետ օգտագործելով Երիտասարդական մետրոյի հարևանությամբ գտնվող կանգառը, որը նախատեված է ուղևորների համար , ինչի հետևանքով մշտապես առաջանում են խնդիրներ:

Share |

Գովազդ