Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Կասի՞ Օբաման «Ցեղասպանություն» բառը

Տեղադրվել է4:42 PM


Այս տարի ապրիլի 24-ին ԱՄՆ Նախագահ Բարակ Օբաման իր ամենամյա ուղերձում կօգտագործի՞ «ցեղասպանություն» բառը, թե՞ ոչ՝ Սերժ Սարգսյանն այսօր դժվարացավ ասել, սակայն բավականին հետաքրքիր տեղեկատվություն տրամադրվեց:
«Ես ժամանակին անձամբ եմ խնդրել ԱՄՆ նախագահին անել դա, բայց ցանկությունն ու իրականությունը տարբեր բաներ են, եւ ավելի լավ է, երբ ցանկությունները համընկնում են իրականության հետ»,- անկեղծորեն խոստովանեց Սերժ Սարգսյանը: 

Շարունակելով թեման՝ Սերժ Սարգսյանն ասաց. «Մենք միշտ ցանկացել ենք, որ ԱՄՆ նախագահը հստակ գնահատական տա կատարվածին, երբ ԱՄՆ նախագահը կասի «ցեղասպանություն» բառը»: 
Թեեւ Սերժ Սարգսյանի խնդրանքը եւ հայ ժողովրդի սպասելիքները ԱՄՆ նախագահը մինչ օրս չի կատարել այսօր Սերժ Սարգսյանը մեր ժողովրդին կոչ արեց չհիասթափվել եւ այդ ուղղությամբ շարունակել աշխատանքները: Այս հարցում պարոն Սարգսյանն ակնկալում է նաեւ լրագրողների աջակցությունը:
Հիշեցնենք, որ 1915թ. Օսմանյան Թուրքիայում մեկ ու կես միլիոն հայերի ջարդը «ցեղասպանություն» որակելը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախընտրական խոստումներից էր:

Share |

Գովազդ