Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Վազգեն Խաչիկյանի վիճակը ծանրացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց. «Առավոտ»

Տեղադրվել է11:38 AM

«Առավոտ» օրաթերթը, հղում անելով Hetq.am կայքին, գրում է.
«Մարտի 30-ին` երեկոյան ժամը 8-ի սահմաններում, Վազգեն Խաչիկյանը հարազատների ուղեկցությամբ տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն: Կենտրոնի փոխտնօրեն Հովիկ Ավետիսյանի ասելով` հարազատները չեն ասել` որտեղից են բերել նրան և ինչ վիճակով: Կլինիկա ընդունվելու պահին հիվանդը գանգատվել է սրտխառնոցից: Ունեցել է գիտակցության խանգարում: Բժշկի փոխանցմամբ` արյան զարկերակային ճնշումը եղել է նորմալ, սրտի աշխատանքն ու շնչառությունը` ռիթմիկ: «Հիվանդի մոտ ուղեղային երևույթներ են եղել»,-ասում է Հ. Ավետիսյանը: Ալավերդու բժշկական կենտրոնում ախտորոշել են անհայտ ծագման կոմատոզ վիճակ (գիտակցության խանգարում), գլխուղեղի արյան շրջանառության խանգարում (հստակ չէ): Նման երևույթներով հիվանդության պատճառը կլինիկորեն պարզելու հնարավորություն չունենալով` մարտի 31-ին` ժամը 12:00-ի սահմաններում, Վազգեն Խաչիկյանը Ալավերդու կենտրոնի շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» հիվանդանոց»:

Share |

Գովազդ