Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

«Հայկական ժամանակ». Ոստիկանության աշխատակիցներին հրահանգում են ազատման դիմումներ գրել

Տեղադրվել է11:37 AM

Ըստ «ՀԺ»-ին հասած լուրերի, ՀՀ ոստիկանության աշխատակիցներից` հիմնականում շարքային անձնակազմից, ղեկավարությունը պահանջում է աշխատանքից ազատվելու դիմում գրել եւ առանց ամսաթիվը նշելու` սոտրագրված հանձնել իրենց:

«Այս երեւույթը ուղղակի կապված է ոստիկանության շարքային աշխատակիցների շրջանում օրեցօր ահագնացող դժգոհությունների հետ: Թանկացումների արդյունքում ոստիկանները եւս` մյուս քաղաքացիների պես չեն կարողանում իրենց սոցիալական խնդիրները լուծել: Բացի այդ, ոստիկանների աշխատավարձը վերջին երեք ամիսներին սկսել են ուշացումով վճարել: Մյուս կողմից, ոստիկաններին ստիպում են քաղաքացիներին ահաբեկել, որպեսզի չմասնակցեն Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքներին: Սակայն ոստիկանների շրջանում սկսել են խոսել, թե առանց քաղաքական փոփոխության կյանքը չի կարող լավանալ: Ադյունքում, ՀՀ ոստիկանության ղեկավարությունը դիմել է «դիմումների» մեթոդին: Բայց ոստիկանությունում համոզված են, որ այս քայլը հակառակ ազդեցություն է ունենալու, եւ համակարգը մի օր ուղղակի պայթելու է»:

Share |

Գովազդ