Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Կարմայի 3 քիչ հայտնի օրենք, որոնք ի վիճակի են փոխել ձեր կյանքը

Տեղադրվել է10:41 AM

Ի՞նչ է կարման: Սանսկրիտից թարգմանաբար «կարմա» նշանակում է «գործողություն»: Այն հավասարազոր է Նյուտոնի օրենքին. «ամեն գործողությանը հակագործողություն կա»: Երբ մենք մտածում ենք, խոսում կամ շարժվում, գործի ենք դնում մի ուժ, որն իր հերթին մեզ նույն կերպ կպատասխանի: Այդ հակադարձ ուժը կարող է ձեւափոխվել, փոփոխվել կամ դադարեցվել, բայց մարդկանց մեծամասնությունը չի կարողանա ամբողջությամբ ազատվել դրա ազդեցությունից: Պատճառի եւ հետեւանքի այդ օրենքը հանդես է գալիս բոլորովին էլ ոչ որպես պատիժ, այն ուղղված է բացառապես կրթելու կամ ուսուցանելու:

Որպեսզի դադարեք վախենալ եւ աշխարհում կարմայի եւ վերամարմնավորման որոշ գիտելիքներ ձեռք բերեք, ձեզ անհրաժեշտ է կարմայական մի քանի օրենք իմանալ:

1. Մեծ օրենք

«Ինչ ցանես, այն էլ կհնձես»: Դա հայտնի է նաեւ որպես «Պատճառի եւ հետեւանքի օրենք»:

Եթե երջանկություն, խաղաղություն, սեր եւ ընկերություն ենք ցանկանում, մենք պիտի երջանիկ, խաղաղասեր լինենք, ինչպես նաեւ սիրենք եւ հավատարիմ ընկեր լինենք: Ինչ որ ուղարկենք Տիեզերք, նույնը բումերանգի նման մեզ կվերադառնա:

2. Արարման օրենք

Կյանքը հենց այնպես չի առաջանում: Այն մեր մասնակցությունն է պահանջում: Մենք Տիեզերքի հետ մեկ միասնություն ենք ինչպես ներսից, այնպես էլ դրսից: Այն ամենը, ինչ շրջապատում է մեզ, բանալի է մեր ներքին վիճակի համար: Եղեք այն, ինչ կաք եւ ձեզ շրջապատեք նրանով, ինչ կուզեիք ունենալ ձեր կյանքում:

3. Համակերպման օրենք

Դուք չեք կարող ինչ-որ բան փոխել, եթե հրաժարվեք ընդունել դա: Եթե ինչ-որ մեկին թշնամի եք համարում կամ էլ նրանում բացասական գծեր եք տեսնում, ուրեմն դուք ինքներդ կենտրոնացած  չեք գոյության բարձրագույն մակարդակի վրա:

 

The post Կարմայի 3 քիչ հայտնի օրենք, որոնք ի վիճակի են փոխել ձեր կյանքը appeared first on Armavir News.



Armavirnews -ի լրահոսից https://ift.tt/PXscgHL
via IFTTT

Share |

Գովազդ