Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Հնդիկ տղամարդը փորձել է 40 000 դոլարի ոսկի տեղափոխել՝ կեղծամի տակ եւ աղիքում թաքցրած. նրան ձերբակալել են օդանավակայանում

Տեղադրվել է10:47 AM

Նյու Դելիի Ինդիրա Գանդիի անվան միջազգային օդանավակայանում մաքսային ծառայության աշխատակիցները տղամարդու են ձերբակալել՝ 39 947 դոլարի ձուլածո ոսկու մաքսանենգության համար, հաղորդում է The Times of India-ն:

Տղամարդը ոսկին թաքցրել էր գլխին դրված կեղծամի տակ տեղակայված փոքր պարկում: Մաքսային ծառայության պաշտոնյան հավելել է, որ տղամարդու ուղիղ աղիքում նույնպես երկու նման պարկ է հայտնաբերվել՝ պարկուճի տեսք ունեցող ոսկու պարունակությամբ: Delhi Customs-ի հրապարակած տեսանյութում երեւում է, թե ինչպես են կտրում կեղծամը, որպեսզի մերկացնեն ոսկու պարկը, որն ամրացված է եղել նրա ճաղատ գլխին:

Հնդկական անձնագիր ունեցող տղամարդը Աբու Դաբիից էր ժամանել: Նրան ձերբակալել են: Ոսկու տեղափոխումը չվերթների ժամանակ ինքնին անօրինական չէ, սակայն ուղեւորները պետք է հայտարարագրեն ազնիվ մետաղի քանակը, որը տեղափոխում են եւ համապատասխան հարկեր վճարեն:

The post Հնդիկ տղամարդը փորձել է 40 000 դոլարի ոսկի տեղափոխել՝ կեղծամի տակ եւ աղիքում թաքցրած. նրան ձերբակալել են օդանավակայանում appeared first on Armavir News.



Armavirnews -ի լրահոսից https://ift.tt/mDlfcNz
via IFTTT

Share |

Գովազդ