Առավոտյան Իջևանից Հայաստանի արժանապատիվ քաղաքացիները կսկսեն իրենց երթը դեպի Երևան. Իշխան Սաղաթելյան (վիդեո)
Առավոտյան 11։00-ին, Իջևանից Հայաստանի արժանապատիվ քաղաքացիները կսկսեն իրենց երթը դեպի Երևան։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը: «Սիրելի հայրենակիցներ,
մենք հայտարարել ենք, որ զանգն արդեն հնչել է, եկել է գործելու ժամանակը։
Տեղեկացնում եմ, որ առավոտյան 11։00-ին, Իջևանից Հայաստանի արժանապատիվ քաղաքացիները կսկսեն իրենց երթը դեպի Երևան։ Առաջիկայում նման երթեր կմեկնարկեն Հայաստանի այլ մարզերից ևս։ Մի քանի օր անց մենք տարբեր ուղղություններով Երևան ժամանած մեր հայրենակիցներին կդիմավորենք մեր մայրաքաղաքի սրտում։
Իսկ մինչ այդ մենք Երևանում կիրականացնենք ամենօրյա իրազեկման երթեր։ Առաջին երթը կմեկնարկենք այսօր՝ ժամը 18։30-ին՝ Կոմիտասի պողոտայի Սբ. Խաչ եկեղեցու մոտ։ Ի գործ, սիրելիներ»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ ապրիլի 25-ից կմեկնարկեն բողոքի գործողությունները Արցախի փրկության եւ իշխանափոխության պահանջով:
The post Առավոտյան Իջևանից Հայաստանի արժանապատիվ քաղաքացիները կսկսեն իրենց երթը դեպի Երևան. Իշխան Սաղաթելյան (վիդեո) appeared first on Armavir News.
Armavirnews -ի լրահոսից https://ift.tt/tMWo4su
via IFTTT