Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Գորիս համայնքի սահմանամերձ Որոտանում 6 ընտանիք բնակարանամուտ է տոնել

Տեղադրվել է10:52 AM

Սյունիքի մարզի սահմանամերձ Որոտան համայնքում 6 ընտանիք բնակարանամուտ է տոնել, տեղեկացնում է Գորիսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը։

Գորիս համայնքի միջոցներով Որոտանում համայնքային նշանակության շենքը հիմնովին նորոգվել է։ Բնակարանամուտ տոնող 6 ընտանիքներից 3-ը Արցախից տեղահանված են:

Այսօր Որոտան էին այցելել բազմաթիվ հյուրեր՝ բնակարանամուտի ուրախությունն ընտանիքների հետ կիսելու համար: Ընտանիքներին բնակարանի բանալիները հանձնել են «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Արթուր Սարգսյանը, Մխիթար Զաքարյանը, Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, Քաջարան համայնքի ղեկավարի տեղակալ Զոհրաբ Առաքելյանը:

«Ուրախալի է, որ որոտանցիները ամուր պահում են բնակավայրը, այն վերաբնակեցվում է, նոր ընտանիքներ են տեղափոխվում: Առաջիկայում նաև ոռոգման ջրագծերի կառուցման ծրագիրը կմեկնարկի: 6 ընտանիքները վաղուց էին սպասում, նրանց համար անհնարին թվացող խնդիրներն այսօր լուծվել է: Համայնքի խնդիրն է, կառուցել, շենացնել՝ բնակիչների համար ստեղծելով պայմաններ»,– ասվում է համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրությունում։

The post Գորիս համայնքի սահմանամերձ Որոտանում 6 ընտանիք բնակարանամուտ է տոնել appeared first on Armavir News.



Armavirnews -ի լրահոսից https://ift.tt/z4U9ORf
via IFTTT

Share |

Գովազդ