Սպիտակ տունը հայտարարել է Covid-19-ի ճգնաժամի ավարտին նվիրված համաշխարհային գագաթաժողով անցկացնելու մասին
Սպիտակ տունը հայտարարել է Covid-19-ի ճգնաժամի ավարտին եւ ապագա ցնցումների պլանավորմանը նվիրված համաշխարհային գագաթաժողով անցկացնելու մասին։ Վիրտուալ հանդիպումը կանցկացվի Միացյալ Նահանգների գլխավորությամբ՝ G7-ի ներկայիս նախագահ Գերմանիայի, G20-ի նախագահ Ինդոնեզիայի, Աֆրիկյան միության նախագահ Սենեգալի եւ Բելիզի, կարիբյան CARICOM խմբի ներկայիս նախագահողի հետ միասին:
Բայդենը նմանատիպ գագաթաժողով անցկացրել էր անցյալ սեպտեմբերին, որտեղ նա գործընկերներին կոչ էր արել ավելացնել պատվաստանյութերի հասանելիությունը եւ ապահովել, որ յուրաքանչյուր երկրի բնակչության 70 տոկոսը մինչեւ այս տարվա սեպտեմբեր պատվաստվի:
Թեեւ մահացության մակարդակն ամբողջ աշխարհում արագորեն նվազում է, վիրուսը շարունակում է տարածվել՝ թույլ չտալով առաջատար երկրներին ամբողջությամբ չեղարկել սահմանափակումները։
Գագաթաժողովը հյուրընկալողները կոչ են արել պահպանել հրատապության զգացումը: Եվ չնայած վերջին տարբերակներն ավելի քիչ մահաբեր են, գագաթաժողովի հայտարարության մեջ ընդգծվում է, որ պետք է կենտրոնանալ ապագայում նման աղետների վրա՝ աշխարհին հանկարծակիի չբերելու համար:
The post Սպիտակ տունը հայտարարել է Covid-19-ի ճգնաժամի ավարտին նվիրված համաշխարհային գագաթաժողով անցկացնելու մասին appeared first on Armavir News.
Armavirnews -ի լրահոսից https://ift.tt/2CXb53p
via IFTTT