Այսօր Ավստրիան 80 տոկոսով կախված է ռուսական բնական գազից, ինչը մեզ խոցելի է դարձնում․ Ավստրիայի էներգետիկայի նախարար
Այսօր Ավստրիան 80 տոկոսով կախված է ռուսական բնական գազից, «ինչը մեզ խոցելի է դարձնում շանտաժի համար», եւ Ուկրաինայի օրինակը ցույց է տալիս, թե որքան ցավալի է դա։ Այս մասին Kurier-ին տված հարցազրույցում հայտարարել է Ավստրիայի էներգետիկայի նախարար Լեոնոր Գեւեսլերը։ «Վերջին հաշվով սա արդյունքն է վերջին 15 տարիների քաղաքականության, որի ընթացքում շատ քիչ բան է արվել կախվածությունը նվազեցնելու համար։ Այդ իսկ պատճառով մենք այժմ աշխատում ենք ելքի պլանի վրա։ Զուգահեռաբար մենք պատրաստել ենք բոլոր պլանները չնախատեսված հանգամանքների դեպքի համար»,- նշել է նախարարը։
Նրա խոսքով, ռուսական գազից հրաժարվելու դեպքում խոսքը ոչ թե տանը մի քանի աստիճանով ցրտելու, այլ արտադրության անկման, գործազրկության ու աղքատության մասին է։ «Այո, դա տեղի չի ունենա միանգամից, եւ 2027թ․, անկեղծ ասած, շատ հավակնոտ է… Կրճատել գազի սպառումը կամ ընդհանրապես առանց դրա մնալ, օրինակ՝ գազով ջեռուցումը փոխարինելով եւ անցնելով էկոլոգիապես մաքուր էլեկտրաէներգիայի: Երկրորդ՝ մեծացնել ներքին արտադրությունը, այսինքն ընդլայնել ջրածնի եւ կենսագազի արտադրությունը։ Եվ երրորդ՝ փնտրել նոր մատակարար երկրներ, դիվերսիֆիկացնել, օրինակ՝ ավելի շատ գազ կամ հեղուկ գազ մատակարարել Նորվեգիայից։ Մենք մասնակցում ենք ԵՄ միասնական գնումների հարթակին, քանի որ դա հնարավոր է միայն եվրոպական համերաշխության դեպքում»,- հավելել է Գեւեսլերը:
The post Այսօր Ավստրիան 80 տոկոսով կախված է ռուսական բնական գազից, ինչը մեզ խոցելի է դարձնում․ Ավստրիայի էներգետիկայի նախարար appeared first on Armavir News.
Armavirnews -ի լրահոսից https://ift.tt/qZPdSvA
via IFTTT