Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Ժամկետային զինծառայողը հատել է հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում է ադրբեջանական կողմում. ՊՆ

Տեղադրվել է10:43 AM

Հայ ժամկետային զինծառայողը հատել է հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում է ադրբեջանական կողմում: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից:

«Ապրիլի 23-ին, զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին, կորել է կապը N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Արթուրի Մարտիրոսովի հետ: Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ: Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի ԶՈւ  ներկայացուցիչների հետ իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Է. Մարտիրոսովը նույն օրը, դեռևս անհայտ հանգամանքներում, հատել է հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում է ադրբեջանական կողմում: Ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր` շարքային Մարտիրոսովին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ:

Միջադեպի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն»,-ասվում է հաղորդագրությունում:

The post Ժամկետային զինծառայողը հատել է հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում է ադրբեջանական կողմում. ՊՆ appeared first on Armavir News.



Armavirnews -ի լրահոսից https://ift.tt/nudJbK6
via IFTTT

Share |

Գովազդ