Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

«Մեքենայով մտավ ժողովրդի մեջ». զոհված զինծառայողների ծնողների երթի ընթացքում իրավիճակը լարվեց«Մեքենայով մտավ ժողովրդի մեջ». զոհված զինծառայողների ծնողների երթի ընթացքում իրավիճակը լարվեց

Տեղադրվել է10:28 AM

Գլխավոր դատախազության դիմաց այսօր, երբ զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա էին անում, միջադեպ տեղի ունեցավ։ Ակցիայի ընթացքում փակվել էր փողոցը, և մի վարորդներից մեկը փորձեց անցնել մարդկանց միջով, սակայն ցուցարարները թույլ չտվեցին։

Ծնողներից մեկը նշեց, որ նշյալ վարորդը մեքենայով մտավ ժողովրդի մեջ, հստակ երևում էր, որ վարորդի արարքում դիտավորություն կար, քանզի զգուշացնելուց հետո էլ վարորդը փորձել է շարունակել երթևեկությունը։

«Սա ինչ վերաբերմունք է, էդ տղաներն իրենց կյանքն են զոհաբերել հայրենիքի համար, ձեր նմանների համար, որ դուք այս վերաբերմունքին արժանացնենք, տարրական բարոյական նորմերին չեն տիրապետում»,– ասաց ծնողներից մեկը։

The post «Մեքենայով մտավ ժողովրդի մեջ». զոհված զինծառայողների ծնողների երթի ընթացքում իրավիճակը լարվեց«Մեքենայով մտավ ժողովրդի մեջ». զոհված զինծառայողների ծնողների երթի ընթացքում իրավիճակը լարվեց appeared first on Armavir News.



Armavirnews -ի լրահոսից https://ift.tt/BC2SJ0h
via IFTTT

Share |

Գովազդ