Ոստիկանությունը՝ Լեո-Պարոնյան-Պռոշյան խաչմերուկում վթարի մասին
Ոստիկանությունը հաստատել է Լեո-Պարոնյան-Պռոշյան փողոցների հատվածում վթարի մասին տեղեկությունները:
«Ապրիլի 26-ին՝ ժամը 18․24-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ամենագնացը վրաերթի է ենթարկել մի կնոջ։ Նախնական տվյալներով՝ քաղաքացուհին վրաերթի է ենթարկվել Ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով, որը գտնվել է ծառայության մեջ։
Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ Հանգամանքները քննությամբ պարզվում են»,-ասվում է ոստիկանության հաղորդագրությունում։ Նշենք, որ երիտասարդ կինը, ով նաեւ հղի է եղել, մահացել է: Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կինը մահացել է. 168.am
The post Ոստիկանությունը՝ Լեո-Պարոնյան-Պռոշյան խաչմերուկում վթարի մասին appeared first on Armavir News.
Armavirnews -ի լրահոսից https://ift.tt/JOwlfda
via IFTTT