Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Բայդենն ու Մակրոնը պայմանավորվել են «արագ» գլոբալ հարցերի շուրջ ավելի մանրամասն քննարկումներ անցկացնել

Տեղադրվել է11:46 AM

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ Հեռախոսազրույցի ընթացքում նա ընդգծել է Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի միջեւ սերտ ու ամուր հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների, տնտեսական կապերի եւ անվտանգության ոլորտում համագործակցության վրա։ Բայդենը Մակրոնի հետ ընդհանուր գլոբալ առաջնահերթությունների շուրջ սերտ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել, հաղորդում է Սպիտակ տունը։

Ելիսեյան պալատը հայտնել է, որ երկու առաջնորդները պայմանավորվել են «արագ» ավելի մանրամասն քննարկումներ անցկացնել գլոբալ հարցերի, այդ թվում՝ Ուկրաինայի պատերազմի շուրջ:

The post Բայդենն ու Մակրոնը պայմանավորվել են «արագ» գլոբալ հարցերի շուրջ ավելի մանրամասն քննարկումներ անցկացնել appeared first on Armavir News.



Armavirnews -ի լրահոսից https://ift.tt/thcgo2j
via IFTTT

Share |

Գովազդ