Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Ադրբեջանի ԱԳ ղեկավարն ու ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչը քննարկել են Բաքվի եւ Երեւանի հարաբերությունների կարգավորման հարցը

Տեղադրվել է11:03 AM

2022 թվականի ապրիլի 25-ին ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւին։ Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ, հաղորդում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը՝ վկայակոչելով ԱԳՆ մամուլի ծառայությանը։

Կողմերը քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ապագա խաղաղության պայմանագրի մշակման ներկա իրավիճակը, հաղորդակցության բոլոր գծերի բացումը եւ սահմանազատման գործընթացի մեկնարկը։ Ընդգծվել է, որ ադրբեջանական կողմը պատրաստ է համապատասխան քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության ապահովման համար։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւը եւս մեկ անգամ ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է աջակցել բոլոր նշանակված ուղղություններով առաջընթացին։ Հանդիպմանը կողմերը քննարկել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, հայտնում է թերթը։

The post Ադրբեջանի ԱԳ ղեկավարն ու ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչը քննարկել են Բաքվի եւ Երեւանի հարաբերությունների կարգավորման հարցը appeared first on Armavir News.



Armavirnews -ի լրահոսից https://ift.tt/mpy5hBa
via IFTTT

Share |

Գովազդ