Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Չեմ հավատում Փաշինյանի որևէ խոսքին, ոչ էլ նրան, որ Արայիկ Հարությունյանը հավատացել է նրան․ Մ․ Հակոբյան

Տեղադրվել է11:21 AM

Ավելի շատ ես այստեղ տեսնում եմ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որովհետև կարծես մեջբերում լինի Հայաստանի վարչապետի՝ կառավարության նիստի ժամանակ հնչեցրածից, կարծես նույնկերպ այստեղ գրված լինի, ես այդպես եմ հասկանում, հետ զրույցում այս մասին ասաց Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ մեկնաբանելով Արցախի կառավարության նիստում նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունն այն մասին, թե Արցախի կարգավիճակի վերաբերյալ այս փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում և ՀՀ վարչապետի հետ կա հստակ պայմանավորվածություն, որ այսուհետ Արցախի հարցի վերաբերյալ միջազգային ցանկացած մակարդակում Հայաստանի դիրքորոշումը պետք է համաձայնեցված լինի Արցախի հետ։

«Ինձ համար, իհարկե, տարակուսելի է։ Ես ուզում եմ ուղղակի մտածել, որ Արայիկ Հարությունյանը սա ասել է հանրության համար, հուսով եմ, որ ինքն այդպես չի մտածում, ինչու եմ այդպես կարծում, որովհետև այն, ինչ տեղի ունեցավ չորս տարիների ընթացքում, հարիր չէ պետական գործիչին, երկրի ղեկավարին՝ հավատալու այն մարդու խոսքերին, որը 2019-ի ամռանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում գոռում–գոչում էր, որ Արցախը Հայաստան է և վերջ»,– ասաց նա՝ հավելելով, որ դրանից մեկ տարի հետո տեղի ունեցավ պատերազմը, որի ընթացքում արցախցու ձայնը ցավալիորեն լսելի չէր նույնիսկ Հայաստանին։

«Մեր ձայնը չէին լսում, չէին ընդունում, մարդիկ հավատում էին ստերին, ինչը հրամցնում էր Հայաստանի վարչապետը և իր այդ հրոսակախումբը»,– ասաց նա՝ հավելելով, որ այդքանից հետո միամտություն կլինի հավատալը Նիկոլ Փաշինյանին։

«Բնականաբար չեմ հավատում Նիկոլ Փաշինյանի որևէ խոսքին և չեմ հավատում նաև նրան, որ Արայիկ Հարությունյանը հավատացել է Նիկոլ Փաշինյանի ասածին»,– ասաց նա՝ նշելով, որ վստահ է, որ ուզում են հանրությանը շեղել։ Մետաքսե Հակոբյանը նաև շեշտեց, որ Արայիկ Հարությունյանի ասածը որևէ աղեր չունի իրականության հետ և վստահություն հայտնեց, որ իր նման շատ քաղաքացիներ են այդպես կարծում։ «Ես չգիտեմ, թե ինչ հիմքեր ունի Արայիկ Հարությունյանը նման հայտարարություն անելու համար, կամ ինչից ելնելով»,– ասաց նա։

The post Չեմ հավատում Փաշինյանի որևէ խոսքին, ոչ էլ նրան, որ Արայիկ Հարությունյանը հավատացել է նրան․ Մ․ Հակոբյան appeared first on Armavir News.



Armavirnews -ի լրահոսից https://ift.tt/xprYhs8
via IFTTT

Share |

Գովազդ