Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված կնոջ մոտ հիվանդանոց ընդունման պահին գրանցվել է սրտի կանգ․ նոր մանրամասներ
Երեւանի Լեո-Պարոնյան-Պռոշյան փողոցների հատվածում վրաերթի ենթարկված 28-ամյա կնոջ մոտ հիվանդանոց ընդունման պահին գրանցվել է շնչառության եւ սրտի կանգ, նա եղել է հղի: Այս մասին հայտնեց «Նաիրի» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Անատոլի Գնունին:
«Հիվանդանոց ընդունման պահին գրանցվել է շնչառության եւ սրտի կանգ, անմիջապես սկսվել են ռեանիմացիոն գործողություններ, որոնք տեւել են 1.5 ժամ, ցավոք ռեանիմացիոն գործողությունները եղել են ապարդյուն, գրանցվել է կենսաբանական մահ: Նաեւ ստուգվել է պտղի բաբախը, որը բացակայում էր»,- ասաց նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լեո-Պարոնյան-Պռոշյան փողոցների հատվածում հատվածում Նիկոլ Փաշինյանի կառավարական ավտոշարասյան կողմից վթարի է ենթարկված կինը մահացել է: Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կինը մահացել է. 168.am
The post Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված կնոջ մոտ հիվանդանոց ընդունման պահին գրանցվել է սրտի կանգ․ նոր մանրամասներ appeared first on Armavir News.
Armavirnews -ի լրահոսից https://ift.tt/SEc5l4O
via IFTTT