Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Պենտագոնի ղեկավարը հերքում է, որ Ուկրաինայում պատերազմը վերածվում է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ միջնորդավորված պատերազմի

Տեղադրվել է10:36 AM

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հերքում է, որ Ուկրաինայում պատերազմը վերածվում է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ միջնորդավորված պատերազմի։ Սա «ակնհայտորեն Ուկրաինայի պայքարն է»,- ասել է Օսթինը՝ պատասխանելով համապատասխան հարցին, հաղորդում է CNN-ը։

«Ուկրաինայի հարեւանները, դաշնակիցները եւ գործընկերները հնարավոր ամեն ինչ անում են, որպեսզի համոզվեն, որ ունեն այն ամենը, ինչը անհրաժեշտ է հաջողության հասնելու համար»,- ասել է Օսթինը: «Ուկրաինացիները պայքարում են իրենց ինքնիշխանությունը պաշտպանելու համար»:

Նրա խոսքով՝ որպեսզի պատերազմը դադարի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «պետք է որոշում կայացնի այդ հակամարտությունը դադարեցնելու մասին»։ Նա հավելել է, որ «դեէսկալացիան, այնուհետեւ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալը» Պուտինի որոշելիքն է։ «Եվ մենք բոլորս իսկապես կցանկանայինք, որ դա տեղի ունենար»,- ասել է Օսթինը:

Միաժամանակ նա դաշնակիցներին կոչ է արել շարունակել Ուկրաինային զենք մատակարարել։ Օսթինը հայտնել է, որ Գերմանիան այսօր հայտարարել է Ուկրաինային 50 զենիթային զրահամեքենա ուղարկելու մասին։ Նա ասել է, որ հայտարարությունը հնչել է մեկ օր անց այն բանից, երբ բրիտանական կառավարությունը հայտարարել է, որ Ուկրաինային ավելի շատ հակաօդային պաշտպանության միջոցներ կտրամադրի: «Ես ողջունում եմ բոլոր այն երկրներին, որոնք ոտքի են կանգնել եւ կանգնում են այս պահանջը բավարարելու համար: Մենք պետք է առաջ գնանք» ։Օսթինի խոսքով՝ դաշնակիցները կհանդիպեն ամեն ամիս՝ Ուկրաինայի մարտական ռազմավարությունը քննարկելու համար։

The post Պենտագոնի ղեկավարը հերքում է, որ Ուկրաինայում պատերազմը վերածվում է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ միջնորդավորված պատերազմի appeared first on Armavir News.



Armavirnews -ի լրահոսից https://ift.tt/Kz9HDGA
via IFTTT

Share |

Գովազդ