Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Կզարգանա՞ արդյոք գյուղատնտեսությունը

Տեղադրվել է4:50 PM

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն ՀՀ գյուղատնտեսության ոլորտի արդյունավետության բարձրացման վերաբերյալ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին գյուղատնտեսության նախարարը, նախարարների տեղակալներ, գերատեսչությունների ղեկավարներ, մարզպետներ, Հանրային խորհրդի անդամներ:

Ըստ կառավարության մամուլի ծառայության, Գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Սամվել Ավետիսյանը ներկայացրել է ՀՀ-ում գյուղացիական տնտեսությունների խոշորացման հայեցակարգի նախագիծը` իր զեկույցում անդրադառնալով խոշորացման հիմնական ուղղություններին: Նշվել է, որ հայեցակարգի նախագիծն ուղարկվել է բոլոր մարզպետներին:

Ամփոփելով քննարկման արդյունքները, վարչապետն ասել է. «2011թ.  համար գյուղատնտեսությունը  գերակա  ոլորտ է  լինելու, և մենք պետք է լրջագույն ջանքեր ներդնենք,  որպեսզի ապահովենք ընթացիկ աշխատանքները և աճ ունենանք»:

Share |

Գովազդ