Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:
Նախագահականում ընդունել են ցուցարար առևտրականների
Տեղադրվել է4:58 PM
Սերժ Սարգսյանի աշխատակազմի աշխատակիցներն այսօր նախագահական նստավայրում ընդունել են բացօթյա առևտուրն արգելող որոշման դեմ բողոքող առևտրականներից 5–ին և լսել նրանց բողոքները։ Ինչպես Теrt.am–ին տեղեկացրեցին առևտրականներից Հեղինե Պողոսյանը, առևտրականների անունից իրենք պահանջագիր են ներկայացրել ՀՀ նախագահին, որով պահանջում են ժամանակավորապես թույլատրել փողոցային առևտուրը։ Առևտրականները ՀՀ նախագահին նաև կոչ են արել երկրում աշխատատեղեր ստեղծել։
«Հո մենք հավերժ առևտրական չենք մնալու, թող արտադրամասեր կառուցեն»,– նշեցին նրանք։
«Հո մենք հավերժ առևտրական չենք մնալու, թող արտադրամասեր կառուցեն»,– նշեցին նրանք։
Նախագահական նստավայրում առևտրականների նամակին խոստացել են պատասխանել վաղը։
Վաղը ժամը 13–ին առևտրականները դարձյալ մտադիր են հավաքվել նախագահական նստավայրի առաջ։
Ըստ Tert.am -ի