Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Իրանը մտահոգված է Թունիսում ԱՄՆ ներկայությամբ

Տեղադրվել է4:47 PM

Իրանական IRNA գործակալության հաղորդմամբ, Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Ռամին Մեհմանփառասթը մտահոգություն է հայտնել Թունիսում ԱՄՆ-ի միջամտությունների և ԱՄՆ պետքարտուղարի օգնականի՝ Թունիս կատարած այցի մասին: ԱԳՆ խոսնակը հայտարարել է. «Կարևոր է, որ Թունիսի մուսուլման ժողովուրդը, միավորված ու համախմբված, այդ երկրում կարգ ու կանոն հաստատի և, հիմնվելով հավատքի ու դավանական արժեքների վրա, իրականացնի Թունիսի մուսուլման ժողովրդի բոլոր իղձերն ու ցանկությունները»։
Նշենք նաև, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, Սուդանում տեղի ունեցած հանրաքվեի միջոցով Հարավային Սուդանի անկախացումը դատապարտելով ու քննադատելով, դրական է արձագանքել Թունիսում տեղի ունեցածին՝ 
համարելով այդ իրադարձությունները Իրանի իսլամական հեղափոխության արդյունքը : Թունիսի կառավարության անկումից հետո ժամանակավոր կառավարությունը ազատ է հայտարարել բոլոր կուսակցությունների ու թերթերի աշխատանքը, որոնց թվում են նաև իսլամական թեքում ունեցող կուսակցություններ: Իրանը փորձում է, այդ առիթը օգտագործելով, Թունիսում ապահովել իր ներկայությունն ու դերակատարությունը:

Share |

Գովազդ