Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

ԴԱՀԿ պետը էլի մարդ է ծեծել

Տեղադրվել է11:34 AM

«Առավոտ» թերթի տեղեկություններով, ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանը ընդամենը օրեր առաջ կրկին ծեծի է ենթակել իր ենթականերից մեկին։ «Մեր աղբյուրների ասելով, այս անգամ նա իր մոտ է կանչել ԴԱՀԿ-ի ընդհանւոր բաժնի արդեն նախկին՝ կաշառք ստանալու գործի շրջանակներում աշխատանքից հեռացված պետ Ստեփան Սամվելյանին։

Վերջինս կարծելով, թե գլխավոր հարկադիր կատարողը փոշմանել է եւ իրեն նոր աշխատանքի առաջարկ է ուզում անել, ներկայացել է նախկին շեֆին եւ ընկել նրա «դռբի» տակ։ Մ. Պողոսյանը, որը, մեր աղբյուրների մատուցմամբ, ոչ սթափ վիճակում է եղել, այնքան է ծեծել Սամվելյանին, որ հետո նրան շտապ օգնություն է ցուցաբերվել»,-տեղեկացնում է թերթը։

Share |

Գովազդ