Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

«Հայկական ժամանակ». «Մարտի 1»-ի մասին նոր ձայնագրություն է ի հայտ եկել

Տեղադրվել է12:21 PM

2010 թվականի հուլիսի 28-ին Մարտունի 2 զորամասում սպանված զինվորներից մեկի հայրը` Ս.Սարգսյանը, թերթի թղթակցին ասել  է, որ ունի ձայնագրություն, որտեղ մարտունեցի սպաները խոսում են մարտի 1-ի դեպքերին իրենց զորամասի դերակատարման մասին: Սարգիս Սարգսյանը երկու հարց է ուղղել ԼՂՀ ՊՆ եւ ՀՀ ՊՆ ղեկավարներին. «Հայ զինվորը հանգստանալու իրավունք ունի՞, թե՞ ոչ: Եւ երկրորդ հարցս. Եթե զինծառայողը դիրքերում քնած է, ինչպե՞ս է պետք նրան պատժել»: Սարգսյանը նաեւ ասել է, որ եթե մեկ ամսվա ընթացքում չստանա այնպիսի պատասխան, որը կբավարարի իրեն, այդ ձայնագրությունը, որը այժմ գտնվում է Ֆրանսիայում գտնվող իր ծանոթի մոտ, տեղադրելու է youTube  կամ Twitter ինտերնետային ցանցերում: «Հավատացեք, որ այդ ձայնագրությունների մեջ բազմաթիվ հետաքրքիր փաստեր կան»,-թերթի թղթակցին ասել է նա:
Սարգսյանի որդին եւ եւս 5 զինծառայող, ըստ նոր վկայության, սպանվել են դիրքերում քնած լինելու հետեւանքով առաջացած միջադեպի արդյունքում, տեղեկացնում է «Հայկական ժամանակ»-ը:

Share |

Գովազդ