Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

«Հրապարակ». Մայր Աթոռն ուզում է ձեռք գցել Սփյուռքի եկեղեցիների ֆինանսների՞ն

Տեղադրվել է12:17 PM

Ֆրանսիական տարբեր քաղաքներում գտնվող Հայ առաքելական եկեղեցիների հոգաբարձուների խորհրդի անդամները վերջերս բաց նամակով դիմել են Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանին, տեղեկացնում է օրաթերթը:

Նամակում եկեղեցու ղեկավար մարմին հանդիսացող խորհրդի անդամները մտահոգություն են հայտնել Ֆրանսիայի թեմում ստեղծված իրավիճակի առթիվ: Մասնավորապես, որ Էջմիածնի կողմից փորձ է արվում փոխել մինչ այժմ գործող կարգը եւ տեղական համայնքի խորհուրդների կողմից եկեղեցիները ղեկավարելու փոխարեն դրանք կառավարել Էջմիածնի ու կաթողիկոսի կողմից: Հոգաբարձուները նամակում հայտարարում են, որ ղեկավարման նման պրոցեսն անհասկանալի է իրենցից շատերի համար: Ֆրանսահայերի երկրորդ մտահոգությունն այն է, որ Սուրբ Էջմիածինն ուզում է ձեռք գցել Սփյուռքի եկեղեցիների ֆինանսներին ու ինքը տնօրինել դրանք, մինչդեռ Ֆրանսիայում եկեղեցու ֆինանսները տնօրինվում են եկեղեցու հոգաբարձուների խորհրդի որոշումներով:

Թերթը նշում է, որ դեկտեմբերին Ֆրանսիա էր այցելել Ամենայն հայոց կաթողիկոսը: «Այսօր Ֆրանսիայի հայ համայնքում սա ամենաքննարկվող թեմաներից է, որը նաեւ լայնորեն լուսաբանում է Ֆրանսահայ մամուլը»,- գրում է «Հրապարակ»-ը:

Share |

Գովազդ