Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Facebook-ը դարձավ 5 տարեկան

Տեղադրվել է1:57 PM


Այսօր` փետրվարի 5-ին Facebook սոցիալական ցանցը դառնում է հինգ տարեկան: Այս մասին գրված է սոցիալական ցանցի բլոգում: Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը խոսքով` այս իրադարձությունը ոչ միայն հինալի առիթ է Facebook-ի համար, այլեւ շատ ավելի կարեւոր է հատկապես Facebook-ի թիմի համար այն պատճառով, որ շուրջ 150 մլն մարդ ողջ աշխարհում օգտոգործում է Facebook-ը` կապվելու իրենց ծանոթ մարդկանց հետ:
«Մենք ուրախ ենք եւ հպարտ, որ բավականին մեծ թվով մարդիկ այս միջոցով օգտագործում եմ Facebook-ը: Նշելով Facebook-ի հինգերորդ տարեդարձը մենք շարունակում ենք լուրջ աշխատանքներ տանել, որպեսզի Facebook-ում առավել շատ մարդիկ ընդգրկվեն եւ այն դառնա որքան հնարավոր է պարզ միջոց մարդկանց հապ հաստատելու համար»,- ասված է Մ. Ցուկերբերգի խոսքում:
Նշենք, որ Facebook-ը ստեղծվել է 2004թ.-ին:

Share |

Գովազդ