Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Թուրքիայում հինգ տարում ինքնասպան են եղել 400-ից ավելի զինծառայողներ

Տեղադրվել է9:27 AM

Թուրքիայում վերջին հինգ տարում ինքնասպան են եղել 400-ից ավելի զինծառայողներ: Այդ մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարը` ի պատասխան Վան նահանգից ընտրված պատգամավորի հարցի, գրում է «Hurriyet Daily News and Economic Review»-ն:

Նախարար Վեջդի Գենյուլը իր պատասխան նամակում գրել է, թե վերջին հինգ տարում արձանագրվել է զինծառայողների ինքնասպանության 408 դեպք, բայց հավելել է, որ ինքնասպանությունների թվի նվազում է նկատվել շնորհիվ կանխարգելիչ միջոցառումների եւ դեպքերի ահազանգման համակարգի արդյունավետ գործարկման:

Նախարարի խոսքով, Թուրքիայի զինված ուժերը մանրամասն հետեւում են դժբախտ պատահարների եւ ինքնասպանությունների դեպքերին:

Share |

Գովազդ