Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Խոշոր վթար Կիեւյան կամրջի վրա

Տեղադրվել է1:10 AM

Մի քանի ժամ առաջ, ժամը 23:20-ի սահմաններում Կիեւյան կամրջի մեջտեղում իրար են բախվել «Գազել» մակնիշի 3427Տ համարանիշի, «Պորշե Կայեն», Գրանդ Չերոկի» մակնիշի 11 ՏՍ 529 համարանիշի, «Մերսեդես Ե» մակնիշի 23 ԼՕ 347 համարանիշի, եւ Դավիթ» տաքսի ծառայության «Ռենո» մակնիշի Տ 2501 համարանիշի մեքենաները:

Ինչպես NEWS.am-ին հայտնել  է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կիեւյան կամրջի վրա այս պահին երթեւեկությունը մասամբ փակ է, դեպքի վայրում շատ քաղաքացիներ են հավաքվել:

Դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկանության աշխատակիցները փորձում են հեռացնել հետաքրքրասերներին: Մինչ ճանապարհային ոստիկանության ոստիկանների ժամանումը անհայտ անձինք հանել էին «Պորշե Կայեն» մակնիշի ավտոմեքենայի համարանիշները, սակայն ականատեսները Գագիկ Շամշյանին հայտնել էին, որ «Պորշե»-ի վրա 5 հատ 7-երով համարանիշ է եղել:

Ականատեսների պնդմամբ, վթարի հիմնական մեղավորը եղել է 63 համարի երթուղային «Գազել» մեքենան: Նախնական տեղեկություններով, «Նաիրի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 1 կամ 2 հոգի:

Վթարի վայրում քննչական գործողություններ է կատարում ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Մանվել Մուրադյանը: Քննչական գործողություններից հետո նա մեկնելու է «Նաիրի» բժշկական կենտրոն` պարզելու վիրավորների ինքնությունը, իսկ նրա հանձնարարականով քարշակ մեքենաներ են ժամանել, որոնք վթարված մեքենաները կտեղափոխեն ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ:

ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում, եւ քննությունը կպարզի, թե ով է եղել մեղավորը:

Share |

Գովազդ