Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:
Հենրիկ մխիթարյանը բացեց «Շախտյոր»-«Նորդսելլենդ» խաղի հաշիվը
Տեղադրվել է12:41 AM
Իսպանիայի Ալիկանտե քաղաքում ընթացող Copa del Sol միջազգային ընկերական մրցաշարի քառորդ եզրափակիչում Դոնեցկի «Շախտյոր»-ը 3:1 հաշվով պարտության մատնեց դանիական «Նորդսելլենդ»-ին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: 27-րդ րոպեին Ռազվան Ռացի անկյունայինից կատարած փոխանցումից հետո գլխի դիպուկ հարվածով հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը, ով վերելքով անցկացրեց ամբողջ հանդիպումը: «Հանքափորներ»-ի կազմում մեկական անգամ էլ աչքի ընկան Տեյշեյրան և Չիգրինսկին:
Կիսաեզրափակիչում Մխիթարյանի թիմը կմրցի Նորվեգիայի չեմպիոն «Ռոսենբորգ»-ի հետ. նորվեգացիները խոշոր` 4:0 հաշվով առավելության հասան Մոսկվայի «Սպարտակ»-ի նկատմամբ:
Կիսաեզրափակիչում Մխիթարյանի թիմը կմրցի Նորվեգիայի չեմպիոն «Ռոսենբորգ»-ի հետ. նորվեգացիները խոշոր` 4:0 հաշվով առավելության հասան Մոսկվայի «Սպարտակ»-ի նկատմամբ: