Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:
Վրաերթ Արմավիրում
Տեղադրվել է12:50 AM
Ոստիկանության Արմավիրի բաժնում հունվարի 30-ին, ժամը 19.00-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 14-ամյա Արմեն Ա.-ն՝ հայտարարելով, որ վնասվածքներն ստացել է իրենց շենքի աստիճաններից վայր ընկնելու հետեւանքով:
Ինչպես տեղեկանում ենք Ոստիկանության մամուլի ծառայությունից, պարզվել է, որ հունվարի 30-ին, ժամը 18.40-ի սահմաններում, 20-ամյա Կարապետ Ա.-ի վարած «ՎԱԶ 21013» մակնիշի ավտոմեքենան Արմավիր քաղաքի Շահումյան փողոցում վրաերթի է ենթարկել Արմեն Ա.-ին, ինչի հետեւանքով էլ նա ստացել էր վնասվածքները:
Կատարվում է քննություն: