Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Վարդան Ղուկասյանը պատիվ է տվել Տիգրան Կարապետիչին

Տեղադրվել է7:04 AM

Ըստ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի տեղեկությունների` օրերս, երբ Տիգրան Կարապետյանը մեկնել է Գյումրի` օժանդակելու եւ աջակցելու վրացական պետհամարանիշերով մեքենաների վարորդների բողոքի ակցիային, բավականին հետաքրքիր օր է անցկացրել: «Բանն այն է, որ աջակցման ակցիայից հետո Տիգրան Կարապետյանին հյուրասիրության է հրավիրել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Տիգրան Կարապետյանը, բնականաբար, ընդունել է քաղաքապետի առաջարկը, եւ, նրանք միասին կերուխում են արել այն ժամանակ, երբ վարորդները շարունակել են իրենց բողոքի ակցիան` մեղադրանքներ հնչեցնելով Սերժ Սարգսյանի եւ նրան սպասարկող կլանի, այդ թվում` Վարդան Ղուկասյանի հասցեին: Ի դեպ`Տիգրան Կարապետիչը փախել է բողոքի ակցիայից հենց այն պահին, երբ վարորդները սկսել են անպատվել Սերժ Սարգսյանին»,-գրում է թերթը:

Իսկ երեկ ժամը 10:00-12:00-ը վարորդները հանդիպել են Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ: Հանդիպման ընթացքում նրանք քաղաքապետին են հաղորդել իրենց մտահոգությունները եւ խնդիրները:

Share |

Գովազդ