Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

«ԲՀԿ վարկանիշը, որն առանց այն էլ բարձր էր, քան ՀՀԿ-ինը, ավելի աճեց»

Տեղադրվել է11:18 PM

ԲՀԿ-ի համագումարից հետո շարունակվում են քննարկումները, կապված կոալիցիայից դուրս գալու կամ չգալու հետ:
Փորձագետ Երվանդ Բոզոյանը հայտարարել է. "Հայաստանի ղեկավարությունը սխալ հաշվարկ է արել` փորձելով ստիպել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը փաստաթուղթ ստորագրել եւ հարկադրել համախմբված հանդես գալ 2012-2013 թվականների ընտրություններին": Նրա խոսքով, ի սկզբանե պարզ էր, որ ԲՀԿ-ն չի գնա այդ քայլին, եւ երկրի ղեկավարության նախաձեռնությունը ձախողվել է` իշխանություններին դնելով անհարմար դրության մեջ: «Փոխարենը ԲՀԿ վարկանիշը, որն առանց այն էլ բարձր էր, քան ՀՀԿ-ինը, ավելի աճեց»,- հայտարարել է փորձագետը: Բոզոյանի կարծիքով, ԲՀԿ-ի կողմից կոալիցիան լքելը միայն ժամանակի հարց է: «ԲՀԿ-ի համար այժմ աննպատակահարմար է լքել կառավարող կոալիցիան, ոսւտի նա ժամանակ է ձգում եւ քանի դա խորհրդարանական ընտրությունների շեմին»,- ասել է փորձագետը:
Իսկ Տապան անկախ փորձագետների ասոցիացիայի համակարգող Գեղամ Նազարյանը ասել է. “Մոտ մեկ շաբաթ երկրի քաղաքական, հասարակական և տնտեսական էլիտան սպասում էր ԲՀԿ հերթական համագումարին: Կուսակցության ղեկավարը ենթարկվում էր աննախադեպ քաղաքական և լրատվական ճնշման: Նպատակը մեկն էր` Ծառուկյանին ստիպել երկու տարի առաջ հայտարարել գործող նախագահին իր աջակցության մասին: ԲՀԿ-ն կանգնած էր ընտրության առաջ` դառնալ հաճախորդ կամ մնալ ինքնուրույն քաղաքական ուժ”: “Կոալիցիայի ներսում բոլորն էլ հասկանում են, որ անենաբարձր վարկանիշն ունի Ծառուկյանը: Թերես հենց դա է պատճառը, որ ԲՀԿ ղեկավարն իր ելույթի հիմնական շեշտադրումներից մեկը դարձրեց արդար ընտրությունների գաղափարը: Ունենալով բարձր վարկանիշ, հիմա նա խնդիր ունի թույլ չտալ կեղծել ընտրությունների արդյունքները:

Առաջ քաշելով այս բանաձևը, Ծառուկյանը նոր դաշնակիցներ ստանալու լայն հնարավորություն է ստանում: Ստեղծվել է մի վիճակ, երբ Հայաստանում ազատ ընտրությունների համար պայքարում են ԲՀԿ-ն և ընդդիմությունը: Նրանց ռազմավարական նպատակները զարմանալիորեն համընկնում են: Ու դա կարող է դաշտ բացել փոխշահավետ համագործակցության համար: Վստահ եմ, սա հասկանում է նաև իշխանությունը, որը փորձելու է տարբեր ականների միջոցով սեպ խրել ԲՀԿ-ի և այլ ուժերի միջև:

Այս պահին ակնհայտ է, որ համագումարից հետո Ծառուկյանն ունի աննախադեպ բարձր վարկանիշ: Խնդիրը հիմա դրա պահպանումն է` ընդամենը 12 ամիս”, ասել է Գեղամ Նազարյանը:

Share |

Գովազդ