Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:
Երիտասարդը գտնվել է Կիևյան կամրջի տակ` ծառի վրա
Տեղադրվել է7:08 AM
Փետրվարի 15-ին, ժամը 22.30-ի մոտ ոստիկանության Երեւանի վարչությունից Մաշտոցի բաժնին տեղեկացրել են, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի ու հայտնել, որ Կիեւյան կամրջի տակ մարդ կա ընկած: Դեպքի վայր են ժամանել Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, սակայն ոչ մեկին չեն հայտնաբերել: Ժամանել են նաեւ Փրկարար ծառայության ջոկատի տղաներն իրենց տեխնիկայով եւ լուսարձակներով: Նրանք կամրջի տակի ծառի վրա գտել են երիտասարդի:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տեղեկացնում է, որ երիտասարդը 33-ամյա Սերգեյ Այվազյանն է, ով ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն:
Ոստիկանության Մաշտոցի հետաքննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: