Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Հայտնի է դարձել ԵԽ Բաքվի գրասենյակի նոր ղեկավարի անունը

Տեղադրվել է10:12 AM



14659
Դա՝ Եվրախորհրդում Հունաստանի նախկին մշտական ներկայացուցիչ Կոնստանտին Գերոկոստոպուլոսն է:

Այդ մասին հայտնել են ԵԽ-ից:

Գերոկոստոպուլոսն իր դիվանագիտական գործունեությունը սկսել է Հունաստանի ԱԳՆ-ում, աշխատել է տարբեր երկրներում Հունաստանի դիվանագիտական առաքելություններում:

1994 թվականին նա ղեկավարել է ԵՄ դիտորդական առաքելությունը Հարավսլավիայում, 1995-1998 թվականներին աշխատել է Խորվաթիայում Հունաստանի դեսպանի պաշտոնում, իսկ 2000-2004 թվականներին՝ եղել է Իտալիայում Հունաստանի դեսպանը:

2004-2008 թթ. Գերոկոստոպուլոսը զբաղեցրել է ԵԽ-ում Հունաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնը, իսկ 2008 թվականից՝ Սերբիայում Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի պաշտոնը: 

Գերոկոստոպուլոսը իրեն ցույց է տվել որպես փորձառու դիվանագետ:  

Share |

Գովազդ